Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անցած դարասկզբին մենք գործեցինք նույն սխալը

Անցած դարասկզբին մենք գործեցինք նույն սխալը
26.09.2023 | 06:57

Պետք է հասկանալ մեկ պարզ իրողություն. Կհասկանանք՝ կփրկվենք, չէ` մեղքը մեր վիզը:

Հարավային Կովկասում կարևոր որոշումները կայացնում են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, և այս երեք պետություններն ամեն ինչ կանեն, որ թույլ չտան չորրորդ պետության մուտքը տարածաշրջան:

Այս երեք պետություններն ունեն խորքային ուժեղ համակարգ, ինստիտուցիոնալ երկար հիշողություն, բազմաթիվ հակադրվող շահեր, բայց նրանք բոլորը ամուր դաշնակից են դառնում այն պահին, երբ արևմտյան որևէ գերտերություն փորձում է իր ազդեցությունը հաստատել մեր տարածաշրջանում:

Իսկ Հարավային Կովկասի այն պետությունը, որը կօգնի արևմտյան որևէ գերտերությանն այս հարցում, դաժան կերպով կպատժվի բոլորի` Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կողմից:

Հիմա գոնե հասկանանք, որ Արևմուտքից հնչող խրախուսողական և աջակցող ականջահաճո և հայանպաստ հայտարարությունները ոչ միայն չեն օգնում Հայաստանին ու Արցախին, այլ շատ ավելի մեծ վտանգներ ու սպառնալիքներ են ստեղծում հայ ժողովրդի համար:

3 + 3 կոնֆիգուրացիայի մեջ Հայաստանն ուներ (հնարավոր է նաև, որ հիմա էլ ունի) մեծ հնարավորություն իր օգտին շրջելու տարածաշրջանային հավասարակշռությունը` ձևավորելով ամուր և վստահելի դաշնակցային հարաբերություններ Իրանի և Ռուսաստանի հետ, թողնելով Ադրբեջանին մենակ Թուրքիայի հետ:

Բայց պետական դավաճանների խմբակն ընտրեց հակառակ ուղղությունը. թշնամանալով Իրանի և Ռուսաստանի հետ մեր տարածաշրջան հրավիրել ԱՄՆ-ին և Ֆրանսիային, ինչի հետևանքով ունենք այս ողբերգությունը:

Նույնիսկ այս աղետից հետո սրանք դեռ շարունակում են իրենց ազգակործան և պետականաքանդ գործունեությունը` էլ ավելի խորացնելով ճգնաժամն ու լեգիտիմացնելով Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիաները:

Իրավիճակը դեռ հնարավոր է փրկել, ինչի համար նիկոլը պետք է հեռանա, իսկ Հայաստանը պետք է վերադառնա 3+3 ձևաչափի մեջ՝ Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և ժամանակի ընթացքում հավասարակշռությունն իր կողմը թեքելու համար:

Հ.Գ. Անցած դարի սկզբին մենք գործեցինք նույն սխալը. վազելով թղթի վրա նկարած մեծ քարտեզի հետևից՝ կորցրեցինք ամեն ինչ:

Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 2035

Մեկնաբանություններ